-
16.02.2013|
16:53
Քանի որ այսօր քարզչության վերջին օրն է, իսկ ես ամեն կերպ աշխատելու եմ կատարել օրենքի պահանջը և փետրվարի 17-ին նույնիսկ ֆեյսբուքյան տիրույթում չզբաղվել որևէ գործունեությամբ, որը կարող է ներկայացվել որպես նախըտրական քարոզչություն, ապա հիմա կփորձեմ ընդհանուր գծերով ներկայացնել իմ վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ, ըստ որում, խուսափելով կոնկրետ անուններ տալուց: Անշուշտ, այս ընտրությունները լինելու են և արդեն իսկ ե՛ն աննախադեպ`մի քանի պատճառով:
-
15.02.2013|
16:28
Այո, իսկապես հետաքրքիր է, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Քվեարկության բուն օրից «հինգ րոպե պակաս»:
Ակնհայտորեն ներքին-սողացող գործընթացներ են տեղի ունենում, որոնց մեր աչքն ու ձեռքը չեն կարող հասնել:
Կարծես ամեն բան շատ ավելի լուրջ է:
-
15.02.2013|
14:28
Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը ադրբեջանական իշխանությունների համար դարձել է հակահայկական հերթական հիստերիայի առիթ, և Բաքվից գրեթե ամեն օր այս հարցի վերաբերյալ սպառնալիքներ են հնչեցվում:
-
15.02.2013|
12:06
Հայերենում կա մի բառ, որի թե՛ հաստատականը, թե՛ ժխտականը նույն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակությունը քերականական կանոններից շեղման բացառիկ երևույթներից է:
-
14.02.2013|
12:43
Անուն առ անուն չեմ հիշատակի, քանի որ մեծամասնություն եք «քաղաքական դաշտում» և հատկապես, ինչպես պարզվեց, ընդդիմություն կոչվածի մեջ: Դուք միշտ խուսափում եք ուղիղ խոսքից և գերադասում եք մարդու դեմքին ժպտալով` հետևից չարախոսել, գողանում եք ուրիշի մտքերն ու փորձում յուրացնել, խոստում տալիս ու չեք կատարում, փախչում եք ցանկացած պատասխանատվությունից ու լույսից:
-
13.02.2013|
18:32
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
-
13.02.2013|
15:16
25 տարի առաջ այս օրը Ստեփանակերտի կենտրոնական այս հրապարակը դարձյալ մարդաշատ էր: Տարբերությունները շատ են։ Այն ժամանակ ոչ թե անձրևային, այլ պարզ ու ջինջ եղանակ էր։ Մարդիկ ոչ թե դեմքով շրջված էին դեպի համերգ-շոուների համար նախատեսված բեմահարթակ, այլ նայում էին միանգամայն հակառակ ուղղությամբ՝ դեպի մարզկոմի շենքը և վանկարկում էին՝ «Հա-յաս-տա՛ն», «Մի-ա-ցո՛ւմ»:
-
13.02.2013|
13:21
Քսանհինգ տարիներ առաջ, ազգային ազատագրութեան եւ հայրենատիրութեան ոգիով տոգորուն հայեր մեկնակէտը դրին Արցախեան հզօր, արժանապատիւ եւ համաժողովրդային Շարժման, որուն պատուաբեր ձեռքբերումը եղաւ Արցախեան յաղթանակը:
-
12.02.2013|
15:32
2002 թվականի գարնանային մի օր Լոս Անջելեսի իմ արվեստանոցում աշխատում էի,Երևանից զանգ եկավ: Լիզա Ճաղարյանն էր.
«Սամ ջան, Հրանտ Մաթևոսյանը Լոս Անջելեսում է, հիվանդ է, եթե կարող ես` անպայման տես նրան»:
-
11.02.2013|
21:41
Քանի շաբաթ է արդէն, որ Դիմատետրի էջերը ողողուած են ՀՀ նախագահական «ընտրութեան» հետ կապուած դէպքերով ու դէմքերով...Գործող նախագահին շուրջ այնքան շատ են կաշառուած ու կաշառուող մարդիկ, այսինքն անոնք որ ինչ-որ պաշտօն, դիրք են գրաւած, ինչ-որ գումար կը ստանան իր «բարեհաճութեամբ»...